Մեր մասին

Գլոբալ Սփլայ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թ-ին Հայաստանի Հանրապետության հանքաարդյունաբերական ընկերությունների կարիգները հոգալու նպատակով: Այդ իսկ օրվանից Ընկերությունը հաջողությամբ սպասարկել է տվյալ ոլորտում գործող ընկերություններին, և ոչ միայն:
Ընկերությունը նաև ընդլայնել է իր գործունեությունը քիմիական արդյունաբերության ոլորտում, ժամանակին հատկանշելով տվյալ ոլորտում առկա մեծ պահանջարկը:
Համագործակցելով Գլոբալ Սփլայ ՍՊԸ-ի հետ, դուք ձեռք կբերեք վստահելի, ինչպես նաև Ձեր բիզնեսի համար շահավետ գործընկեր:
Նպատակը.
Մեր նպատակն է երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը մեր գործընկերների հետ: Մենք ցանկանում ենք մեր դրական ներդրումն ունենալ Ձեր ընկերությունում՝ առաջարկելով պրոֆեսիոնալիզմ, հուսալիություն, նորարարություն և ծագած խնդիրների արագ լուծում:
Առաքելությունը.
Մենք անընդհատ աշխատում ենք մեր գործընկերների համար իրականացվող մատակարարումների օպտիմիզացիայի ուղղությամբ: Միշտ փնտրում ենք լավագույն մատակարարներին, որպեսզի երաշխավորենք մատակարարվող ապրանքների բարձր որակական հատկանիշները:
Անընդհատ հետադարձ կապ պահելով մեր գործընկերների հետ, մենք փորձում ենք ժամանակին հասկանալ նրանց կարիքները և պահանջները, որպեսզի հնարավորություն ստանանք առաջարկել ամենակտուալ լուծումները: